կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 13:41
Հասարակություն

Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը. ոստիկանապետը՝ Մասիսի քաղաքապետի ազատ արձակման մասին

Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը. ոստիկանապետը՝ Մասիսի քաղաքապետի ազատ արձակման մասին

Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը չուներ բավականաչափ փաստեր, որ հենց Մասիսի քաղաքապետն էր կատարել բռնությունները, որ նրան ազատ արձակեցին:

«ՀՀ-ում գիտեք՝ որ մարմիններն են իրականացնում արդարադատությունը: Ես կխնդրեմ` այդ հարցերը տաք այդ մարմիններին. հարցն ուղղեք դատարաններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած միջադեպերին անմիջական մասնակցություն ունենալու համար, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ հանրապետությունից չհեռանալը: