Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի առաջնորդների բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Բաղդադում: Դրանք նվիրված են երկրների միջև կապերի ամրապնդմանը: Գագաթնաժողովին մասնակցել են Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ- Կազիմին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին և Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը:
«Գաղտնիք չէ, որ այս պահին մեր տարածաշրջանում ամենակարևոր խնդիրները կորոնավիրուսի համաճարակն է, տնտեսական ծանր պայմանները, անվտանգության խնդիրները և ահաբեկչության դեմ պայքարը»,- նշված է հայտարարության մեջ։
Երեք երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին Կահիրեում: 2020 թվականին կողմերը գագաթնաժողով անցկացրին Ամմանում: Բաղդադում բանակցությունները նախատեսված էին ապրիլին, բայց հետաձգվել էին Եգիպտոսում գնացքի աղետի պատճառով:
Փետրվարին Եգիպտոսը կնքել է 15 համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, ներառյալ՝ նավթի արդյունահանումը, ճանապարհների ու բնակարանների կառուցումը և առևտուրը:
Դրանից առաջ՝ դեկտեմբերին, Իրաքի նախարարների կաբինետը հաստատել էր 2021 թվականին եգիպտական ազգային General Petroleum Corporation ընկերությանը 12 մլն բարել նավթ մատակարարելու պայմանագիրը: Սև ոսկին ներմուծում է նաև Հորդանանը:
Իրաքը նախատեսում է կառուցել խողովակաշար, որի միջոցով օրական կարող է արտահանվել մեկ միլիոն բարել նավթ: Այն միացնելու է Իրաքի Բասրա քաղաքը և Կարմիր ծովի ափին գտնվող՝ Հորդանանի Աքաբա նավահանգիստը:
Եգիպտոսի նախագահի այցը Բաղդադ 30 տարվա ընթացքում առաջինն էր: 1990-ին Իրաքի՝ Քուվեյթ ներխուժումից հետո երկրների միջև հարաբերությունները սառեցին: Ջերմացումը սկսվեց միայն Սադամ Հուսեյնին տապալելուց հետո: