Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պակիստանի ԱԳ նախարար Բիլավալ Բհուտտո Զարդարին հինգշաբթի ժամանել է Գոա, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հանդիպմանը, հաղորդում է The Hindustan Times-ը:
Նշվում է, որ Բհուտտո Զարդարին գրեթե 12 տարվա ընթացքում դարձել է Պակիստանի արտաքին գործերի առաջին նախարարը, որը ժամանել է Հնդկաստան:
Պակիստանից մեկնելուց առաջ նա նշել է, որ մտադիր է «հստակ ուղերձ հայտնել Պակիստանի համար ՇՀԿ-ի կարեւորության մասին»։
Թերթը նշում է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի ԱԳ նախարարների երկկողմ բանակցությունների ծրագրերի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները պատմականորեն լարված են եղել, մասնավորապես՝ Քաշմիրի հետ կապված իրավիճակի պատճառով։ Քաշմիրը մեծամասամբ մահմեդականներով բնակեցված տարածք է, որը բաժանված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։ Երկու երկրների անկախությունից ի վեր՝ 1947 թվականին, տարածաշրջանում կարգավորումը մնում է նրանց հարաբերությունների հիմնական խնդիրը: