Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է երկրի ջրային պաշարների վարչությունը:
Երկրում քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը՝ Կիներետ լիճը (Գալիլյայի ծով), զգալիորեն վերականգնվել է վերջին երկու տարվա ընթացքում: Ջրային պաշարների վարչությունը ձգտում է պահպանել լճի բնապահպանական բալանսը, որպեսզի այն նաեւ հետագայում կարողանա որպես ռազմավարական ռեզերվ ծառայել ջրային տնտեսության համար: «Լճի կենսաբանական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են անցած տարիների համեմատությամբ: Կիներետի կայունության ինդեքսը, որը բաղկացած է 9 պարամետրերից, վկայում է լճի բնապահպանական վիճակի կայունության մասին»,-ասվում է ջրային պաշարների վարչության հաղորդագրության մեջ:
Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշ դիտվել է միայն հինգ անգամ: Եթե այդ ցուցանիշը պահպանվի մինչեւ 2020 թվականի վերջը, ապա դա լավագույն ցուցանիշը կլինի 1993 թվականից ի վեր: Մինչեւ 21-րդ դարի սկիզբը Իսրայելի համար խմելու ջրի հիմնական աղբյուրը եղել է Կիներետ լիճը՝ Նոր կտակարանում նկարագրված Գալիլյայի ծովը, որտեղ ալիքների վրայով քայլել է Հիսուս Քրիստոսը եւ ձկնորսություն են արել նրա առաքյալները:
Այժմ լիճը սնում է հիմնականում մերձակայքի բնակավայրերը եւ ոչ մեծ ծավալի ջուր է մատակարարում հարեւան Հորդանանին: Վերջին տասնամյակներին մասնագետները նշել են դրա մակարդակի մշտական նվազում, ինչը իշխանություններին հարկադրել է նոր գործարաններից այնտեղ աղազրկված ծովաջուր ներմղելու նախագիծ մշակել, որոնք պլանավորում են կառուցել առաջիկա տասնամյակներում։