Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կայցելի Հունաստան: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով այց Հունաստան տեղի չի ունեցել:
Ըստ Milliyet-ի՝ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ այցի նպատակն է բարձրացրել թուրք-հունական հարաբերությունների մակարդակը։
Նրա խոսքով՝ այցի շրջանակներում կքննարկվեն երեք 3 տնտեսական նախագծեր։
Առաջին հերթին նախատեսվում է Թուրքիայի Իզմիր նավահանգստային քաղաքից դեպի հունական Սալոնիկ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով լաստանավային երթուղիներ բացել:
Երկրորդ նախագծով նախատեսվում է Ստամբուլից դեպի Սալոնիկ արագընթաց գնացքով երկաթուղային հաղորդակցություն հիմնել:
Իսկ երրորդ նախագիծը վերաբերում է Իսփալա-Քիփի սահմանային անցակետի թուրքական և հունական մասերը միացնող կամրջի կառուցմանը։