կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 09:18
Հասարակություն

Վերջին 20 տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության». «ՀԺ»

Վերջին 20 տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության». «ՀԺ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին եւ պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող մի քանի հարցերի: Փոխնախարարի պատասխանները խիստ ուշագրավ են:

- Այս օրերին քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը: Որքանո՞վ է դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին:

- Հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է: Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ: Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձեւավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավորությունները:

Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ զենքի առեւտրի շուկան թեեւ Հայաստանի համար բաց շուկա է, այդուհանդերձ ԵՄ անդամ երկրներում եւ ԱՄՆ-ում գործում են ռազմական նշանակության որոշ արտադրանքի արտահանման քաղաքական սահմանափակումներ հակամարտության մեջ գտնվող երկրների համար:

- Ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում է առաջնագծին մոտ զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի կուտակումը: Ի՞ նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի:

- Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ եւ ցանկացած պահի: Համենայնդեպս՝վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»:

 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: