կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 12:27
Տարածաշրջան

Իսրայելական EL AL ավիաընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ թռիչք է իրականացրել դեպի Թուրքիա

Իսրայելական EL AL ավիաընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ թռիչք է իրականացրել դեպի Թուրքիա

Իսրայելական EI AI ավիաընկերության ինքնաթիռը 10 տարում առաջին անգամ թռիչք է իրականացրել դեպի Թուրքիա։ Բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել մայիսի 24-ին. հայտնում է mk-turkey.ru կայքը։

Ինչպես հայտնում են Անկարայում Իսրայելի դեսպանատնից՝ ավիաընկերությունը սկսել է երկու երկների միջև թռիչքներ իրականացնել, ինչը կխթանի, որպեսզի Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը նոր ռեկորդային ցուցանիշներ գրանցի։

Նշենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2010 թ., երբ Գազայի հատված ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավը հարձակման էր ենթարկվել իսրայելական բանակի կողմից, որի արդյունքում 10 մարդ էր մահացել, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին, իսկ 2016 թ. Թել Ավիվը զոհերի հարազատներին, որպես խոհատուցում, վճարեվ 20 մլն դոլար։