կարևոր
6064 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-01 17:54
Աշխարհ

Թուրքիա-Իրաք. Ամբարված հարցեր - Էրդողանի Իրաք կատարած այցի ընթացքում կողմերը 26 համաձայնագիր են ստորագրել

Թուրքիա-Իրաք. Ամբարված հարցեր - Էրդողանի Իրաք կատարած այցի ընթացքում կողմերը 26 համաձայնագիր են ստորագրել

Վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իրաք, որտեղ բանակցություններ է վարել Բաղդադի կենտրոնական իշխանությունների եւ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հետ: Էրդողանին ուղեկցել է արտաքին եւ ներքին գործերի, պաշտպանության նախարարները եւ եւս մի քանի նախարարների ներկայացուցչական պատվիրակությունը: Դրան ընդունել են նրա իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդը (քուրդ) եւ երկրի վարչապետ Մուհամմեդ Շիֆա Աս-Սուդանը (արաբ շիա): Հաղորդվում է՝ քննարկվել են երկկողմ հարաբերույոթունները եւ տարածաշրջանային խնդիրները, բանակցությունների առաջնահերթությունների թվում են եղել ջրային ռեսուրսների բաշխումը, անվտանգության հարցերը (ահաբեկչության դեմ պայքարը), իրաքյան նավթի եւ գազի, այլ ապրանքների արտահանումը Թուրքիա եւ ԵՄ երկրներ, տարածաշրջանային նոր համատեղ լոգիստիկ նախագծերը եւ այլն: Հայտնի է՝ Իրաքը հանդես է գալիս Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրի արդարացի բաշխման օգտին, որոնց ակունքները գտնվում են Թուրքիայում: Իրաքում քաղցրահամ ջրի պաշարների ավելի քան 95% - ը բաժին է ընկնում այս գետերին։ Թուրքիան առանց իրաքյան կողմի հետ համաձայնեցնելու մի քանի ամբարտակներ է կառուցել, որով գետերում ջրի մակարդակը հասցրել է կրիտիկական մակարդակի։ Կողմնակի երեւույթ է դարձել Պարսից ծոցից ծովի ջրի աղի հոսքի վերահղումը դեպի Իրաքի Շաթ էլ Արաբ գետը։

Էրդողանի Բաղդադ կատարած այցի ընթացքում ստորագրվել է ոռոգման համակարգերի փոխադարձ արդիականացման մասին 10 տարի ժամկետով ռազմավարական համաձայնագիր, որի համաձայն կողմերը պարտավորվում են համագործակցել Տիգրիսի եւ Եփրատի ջրային ռեսուրսների կառավարման համատեղ նախագծերի շրջանակներում: Հետագայում նախատեսվում է նմանատիպ համաձայնագրեր կնքել Իրանի եւ Սիրիայի հետ, որպեսզի պահպանվի տարածաշրջանային «ջրային խնդրի» մեջ ներգրավված բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը։

Օրակարգի երկրորդ, ոչ պակաս կարեւոր հարցը ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համակարգումն էր։ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին վերջ տալ Իրաքի հյուսիսում Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների գործունեությանը: Հայտնի է՝ Անկարան դրանց դեմ պայքարի պատրվակով պարբերաբար հրթիռահրենային հարվածներ է հասցնում քուրդ փախստականների ճամբարներին եւ սահմանամերձ բնակավայրերին, ցամաքային զորքերով ներխուժում Իրաքի Նինվե նահանգի հյուսիս։ Ընդ որում ՝ ավերվում են բնակավայրերը, ենթակառուցվածքները, զոհվում խաղաղ քաղաքացիներ։ Էրդողանի Իրաք այցի նախօրեին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող PKK ճամբարներին եւ բազաներին։ Բաղդադում եւ Էրբիլում Թուրքիայի ԶՈՒ-ի այս գործողությունները գնահատում են որպես Իրաքի միջազգային իրավունքի եւ ինքնիշխանության խախտում:

Սիրիայում թուրք քրդերը միացել են ժողովրդավարական միություն կուսակցությանը եւ վճռորոշ դեր են խաղացել ԻՊ-ի ավազակախմբերի ջախջախման գործում: Թուրքիայի 80 միլիոն բնակչությունից մոտ 20 միլիոնը էթնիկ քրդեր են, այսինքն ՝ Թուրքիայի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին քուրդ է։ Օրինական քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) արդեն մի քանի անգամ վստահորեն հաղթահարում է 10 տոկոսի շեմը եւ որպես խմբակցություն մտնում է թուրքական մեջլիս: Քրդերը ներկայացված են քաղաքային եւ շրջանային իշխանություններում, ծառայում են թուրքերի հետ հավասար բանակում եւ այլ ուժային կառույցներում: Քրդերը թուրքական իշխանություններին որեւէ սպառնալիք չեն ներկայացնում, թեեւ հատուկ ծառայությունները երբեմն իներցիայով փորձում են ահաբեկիչներին պիտակավորել։ Որպես կանոն, Թուրքիայում ահաբեկչություններն իրականացնում են ԻՊ-ի ավազակախմբերի մնացորդները կամ թուրք ազգայնականները։ Ինչ վերաբերում է իրաքյան քրդերին, ապա նրանք ոչ միայն 2014-2018ին ԻՊ-ի ջիհադիստների դեմ պայքարում հիմնական ուժն են եղել, այլեւ օբյեկտիվորեն կապող օղակի դեր են խաղում շիա եւ սուննի արաբ կուսակցությունների հակադիր դաշինքների միջեւ: Նրանց առաջնորդ Մասուդ Բարզանիի շնորհիվ հաջողվեց հաղթահարել Բաղդադի ավելի քան մեկ կառավարական ճգնաժամ եւ հասնել արբների միջեւ կոնսենսուսի։ Տարածաշրջանային կառավարությունը, որպես Իրաքի Դաշնության սուբյեկտ, բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերություններ է պահպանում Անկարայի հետ: Պատահական չէ, որ Էրդողանն այցելել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ եւ բանակցություններ է վարել տարծաշրջանի ղեկավարության եւ թուրքոմանների մեծաթիվ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնպես որ, քրդական սպառնալիքի խրտվիլակը շատ առումներով արհեստականորեն հրահրվում է թուրքական իշխանթյունների կողմից, որպեսզի արդարացնի իր ագրեսիվ գործողությունները Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում։ Էրդողանն ու իր շրջապատը փորձում են ճնշմամբ կամ «փափուկ ուժով» այդ երկրներին ներքաշել իրենց արտաքին քաղաքականության եւ տնտեսության ուղեծիր։ Ինչ-որ չափով Անկարայի այդ ջանքերը կարելի է վերագրել արդեն նոր պայմաններում Օսմանյան կայսրությունը կրկին վերակենդանացնելու փորձերին։ Պատահական չէ, որ վերջերս Եգիպտոս կատարած այցի ժամանակ Էրդողանն ընդգծում էր արաբների եւ թուրքերի պատմական ընդհանրությունը։ Թուրքական սուլթանների ժառանգները չեն մոռանում այն մասին, որ Իրաքը ստեղծվել է բրիտանացիների կողմից արհեստականորեն, ըստ աշխարհագրական քարտեզների, առանց հաշվի առնելու տեղի բնակչութայն առանձնահատկությունները, Օսմանյան երեք նահանգների (Բասրա, Բաղդադ եւ Մոսուլ) հիման վրա: Անկարայում հիմա էլ չեն թաքցնում իրենց հավակնությունները նավթով ու գազով հարուստ Իրաքի հյուսիսային նահանգների, առաջին հերթին ՝ Մոսուլի ու Քիրքուկի նկատմամբ։

Էրդողանի այցի ավարտին Բաղդադում տեղի է ունեցել քառակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն ՝ Իրաքի, Կատարի, ԱՄԷ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնական տրանսպորտային մայրուղիները կկապվեն Իրաքի ֆաո խոշոր նավահանգստին (Պարսից ծոց)։ Այս նախագծի շրջանկներում նախատեսվում է արդիականացնել եւ կառուցել ավելի քան 1,2 հազար կմ երկաթուղիներ, որոնք կապված են արագընթաց մայրուղիներով, որոնք Իրաքը կկապեն հարեւան պետությունների հետ:  Բաղդադում ոչ առանց հիմքի կարծում են, որ ներդրումների զգալի մասը բաժին կհասնի արաբկան երկրներին, մասնավորապես ՝ Պարսից ծոցի միապետություններին: Չի բացառվում՝ Չինաստանն ու Հնդկաստանը նույնպես հետաքրքրություն ցուցաբերեն այս նախագծի նկատմամբ։ Նախատեսվում է երկաթուղու եւ ավտոմայրուղու շինարարությունն ավարտել արդեն 2029ին։ Վերլուծաբանները կարծում են՝ նախագիծը կարող է լուրջ մրցակցություն կազմել եգիպտական Սուեզի ջրանցքի համար, որն առայժմ Եվրոպյի եւ Ասիայի միջեւ հիմնական տրանսպորտային միջանցքն է: Ստորագրողներն ընդգծել են Ասիայից Եվրոպա նոր երթուղու կարեւորությունը Գազայի հատվածում, Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում իրավիճակի սրման ֆոնին: Դա նաեւ համապատսխանում է համաշխարհային թրենդին ՝ ավելի ու ավելի նոր առեւտրային ուղիներ գտնելու հարցում, ինչը կապված է գլոբալ տերությունների միջեւ լարվածության աճի հետ։ Էրդողանը հիշատակել է նաեւ 26 այլ երկկողմ համաձայնագրերի ստորագրման մասին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, անվտանգության եւ կլիմայի փոփոխության: Ընդհանուր առմամբ, Էրդողանի այցն Իրաք կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու Անկարայի արտաքին քաղաքական կուրսի շարունակություն: Ինչ-որ չափով դա կարող է փոխհատուցել Թուրքիայի կորուստներն Իսրայելի հետ հարաբերությունների խզումից եւ զսպել Իրաքում եւ Սիրիայում այն ամրապնդելու Իրանի ծրագրերը։ Ասիայից Եվրոպա Իրաքով եւ Թուրքիայով այլընտրանքային նոր երթուղու գաղափարը բխում է Վաշինգտոնի եւ նրա արեւմտյան դաշնակիցների շահերից: Դժվար թե Չինաստանն ու Ռուսաստանը դեմ լինեն նման նախագծին։ Իրաքում գործող ռուսական «Լուկօյլ», «Գազրոմնեֆտ», «Ռոսնեֆտ» ընկերությունները կկարողանան արդյունահանվող նավթն ու գազը ամենակարճ ճանապարհով տեղափոխել ԵՄ երկրներ: Այս երթուղին ձեռնտու կլինի ՇՀԿ-ի եւ BRICS-ի երկրների մեծամասնությանը: Հնդկաստանը կկարողանա Պարսից ծոցով ծովով բեռներ տեղափոխել ԱՄԷ, իսկ հետո նոր մայրուղինեով Իրաքով եւ Թուրքիայով Եվրոպա, այն չի հակասում նաեւ չինական «Մեկ գոտի ՝ մեկ ճանապարհ» նախագծին։

 

Ստանիսլավ Իվանով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի