Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Արցախի փողոցի թիվ 8 և 10 վթարային շենքերի բնակիչների տարհանումը ձգձգվում է բնակիչների միջև եղած տարաձայնությունների պատճառով: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, պատասխանելով ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի՝ բնակիչներին բնակարան տրամադրելու մասին հարցին, նշեց, որ քաղաքապետը հանձնարարական է տվել, և իրենք այդ հարցով զբաղվում են:
«Քանի որ առկա է 170 բնակարան 2 շենքերում էլ, պետք է լինի արդար բաշխում: Երկու շենքերը սեյսմիկ սոսկալի վիճակում են, և որևէ մեկին առավելություն տալ տրամաբանական չէ: Երկու շենքն էլ զուգահեռ պետք է վերաբնակեցվի և, հետևաբար, բնակարանային ֆոնդի մեծ պահանջ է առաջացել»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, նախ և առաջ կարևորելով մարդկային կյանքը, նշեց, որ բնակիչների մի մասին տրամադրվել են բնակարաններ, իսկ մյուս մասին առաջարկվել է բնակվել վարձով՝ քաղաքապետարանի կողմից վարձավճարի հատուցման պայմանով, մինչև կկառուցվի երկրորդ շենքը: «Քանի որ անվտանգության խնդիր կա, որոշվեց չսպասել երկրորդ շենքի կառուցմանն ու տարհանել բնակիչներին: Հուսով եմ, որ բնակիչները կհասկանան իրար և ճիշտ որոշում կկայացնեն»,- հավելեց նա: