Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ամիսներ առաջ «Local developers» ՍՊԸ-ն դիմել էր դատարան Տերյան 23, Տերյան 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչների վտարման պահանջով, ինչը բավարարվել էր: Արդեն երեք դատական որոշումներ կան, որոնք պարտավորեցնում են բնակիչներին` երկամսյա ժամկետում ազատել բնակարանը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտնեց Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:
Նշենք, որ Տերյան 23, Տերյան 25 եւ Լալայանց 37 շենքերի քանդման խնդիրը ծագել է 2007 թվականի մարտի 1-ից եւ մինչ օրս լուծում չի ստացել: Ամռանն այս շենքերը հանրային գերակա շահ ճանաչելու դեմ բնակիչները ստորագրահավաք էին սկսել: Վարդան Գերավետյանի խոսքով՝ «Local developers» ՍՊԸ-ն միջնորդել է արգելանք դնել բնակիչների սեփականության վրա:
«Մի քանի ամիս է, փաստորեն, մենք իրավունք չունենք վաճառելու մեր բնակարանները: ՍՊԸ-ի սեփականատեր Մայրապետյանն ասում է` թող դատարանը որոշի, այսինքն` իրենք մաքուր են դուրս գալիս, մեղքն ընկնում է դատարանի վրա»,- ասաց նա: