Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը այսինքն` 63 քվե, որպեսզի օրենքի նախագիծն ընդունվի: ԱԺ «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ են ԸՕ փաթեթին, ՀՀԿ-ն հայտարարեց, որ դեմ է:
Այս պահին բավականին բուռն քննարկումներն ավարտվեցին: Նշենք, որ խմբակցությունները դեմ էին օրենքի հապշտապ ընդունմանը:
Քննարկումների ավարտից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահն ու փոխնախագահները պետք է լինեն ավելի բարձր, քան իրենց անձնական կամ կուսակցական շահն է պահաջում, երբ վարում ենք նիստը:
«Եթե ես նման տրամաբանությամբ գնայի, ապա, որպես պատգամավոր, որը ՀՀԿ անդամ է, ես կօգտագործեի առիթը. այս պահին նիստերի դահլիճում 57 պատգամավոր է նստած, կդնեի հարցը քվեարկության և կտապալեի օրենքի ընդունումը: Սակայն ես ընդունում եմ կառավարության առաջարկը` հետաձգել քվեարկությունը մինչև 17:30-ն, որպեսզի տամ հնարավորություն, որ, եթե կան մարդիկ, որ ցանկանում են քվեարկել, քվեարկեն»,- ասաց ԱԺ նախագահը:
Բաբլոյանի այս ռեպլիկն ուղղված էր ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությանը, թե երբ ինքը մեկ անգամ բոյկոտել էր ԱԺ նիստը, Բաբլոյանն իրեն ասել էր, թե ԱԺ փոխնախագահը նման կերպ իրավունք չունի վարվելու, որ չպետք է հետապնդի նեղ կուսակցական շահ: «ԱԺ փոխնախագահներից Էդուարդ Շարմազանովը գործուղման է, իսկ ո՞ւր է մեր մյուս գործընկերը»,- ասել էր Մելքումյանը: