կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 21:18
Հասարակություն

Դսեղի Սուրբ Հարության, կամ Ագռավի տապան կոչվող մատուռը

Դսեղի Սուրբ Հարության, կամ Ագռավի տապան կոչվող մատուռը

Լոռվա Դսեղ գյուղը առավելապես հայտնի է, որպես ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանայանի ծննդավայր, սակայն գյուղի տարածքում բացի բանաստեղծին առնչվող ժառանագությունից կան մշակույթային մեծ արժեք ներկայացնող այլ կոթողներ, որոնք ուղղակիորեն հաստատում են գյուղում տևական ժամանակ հայոց պատմական Մամիկոնյան նախարարական տան հաստատված լինելու մասին:

Այդ հանգամանքը փաստում է Դսեղի հարակից ձորի կիրճում գտնվող Սուրբ Գրիգոր ավերված եկեղեցու տարածքում առկա արձանագրություններից մեկը:

Ինչ վերբերվում է բուն մատուռին, ապա դրա ճակատին գտնվող սալաքարերի արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1234 թվականին Հովհաննես Վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից: Սկզբում այն ծառայել է որպես խաչքարի պատվանդան:

Տեղացիները այն հաճախակի անվանում են Ձորի մատուռ, իսկ առավել տարածված տարբերակը Ագռավի տապան:

Ըստ ավանդույթի մատուռի հարակից տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցու բանվորները, երբ նստում են ճաշի իրենց գլխավերևում անընդհատ ագռավ է պտտվում: Երբ ցանկանում են օգտվել ճաշից այդ պահին ագռավը սրընթաց գալիս ընկնում է կաթսայի մեջ: Կաթսան դատարկելով` միջից թունավոր օձ են հայտնաբերում: Ինչպես հետագայում պարզվում է բնվորներից մեկը դեպքից առաջ սատկացրած է լինում ճձի  ձագին և օձը հավանաբար ցանկացել է յդ ճանապաչհով վրեժխնդիր լինել’; Դեպքից հետո ճաշի վայրում բանվորները մատուռ են կառուցում, որպես աստծո նշմար: Այն ագռավի պատվին կոչվում է Ագռավի տապան: Այնուհետև գյուղում երկու ավանդույթ է ձևավորվում. դրանցից առաջինը` որսորդները այլևս երբեք ագռավ չեն որսում:

Երկրորդ ավանդույթը` գյուղացիները ցանքի սեզոնին միշտ սերմը մի քանի բուռ ավել են շաղ տալիս` համարելով դա ագռավի բաժին:

Ի դեպ մատուռի տարածքում կան միջնադարյան մշակույթային արժեք հանդիսացող բազմաթիվ խաչքարեր, որոնք ևս մեկ անգամ հավաստում են, որ վայրը բավականին վաղ ժամանակներից սրբատեղի է եղել: