Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 8-ամյա դադարից հետո առաջին անգամ զատկական պատարագ է մատուցվել։ Սուրբ Կիրակոսը 2015 թ․ թուրք-քրդական ընդհարումների հետևանքով վնասվել էր ու փակվել և միայն անցյալ տարվա մայիսին էր վերաբացվել։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված լուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատարագը մատուցել են Կոստանդնուպոլսից այդ նպատակով Դիարբեքիր ժամանած հոգևոր հայրերը։
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը բարեբախտաբար չէր տուժել այս տարվա փետրվարին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից։ Ինչ վերաբերում է հայկական Վաքըֆլը գյուղի եկեղեցուն, ապա այստեղ պատարագը մատուցվել է եկեղեցու սրահում, քանի որ խորանն ավիրվել էր երկրաշարժի հետևանքով։
Ի դեպ, երկրաշարժի պատճառով ժամանակավորապես Ստամբուլ տեղափոխված Վաքըֆլըի հայ բնակիչների մեծ մասը հայրենի գյուղ է վերադարձել Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։
https://www.agos.com.tr/tr/yazi/28437/surp-giragos-ta-sekiz-yil-sonra-ilk-paskalya
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net