Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ-ի պետական բյուջեով Ջրօգտագործող ընկերություների համար նախատեսվել է 7,4 միլիարդ դրամի պետական ֆինանսական աջակցություն, սակայն հատկացվել է 14,7 միլիարդ դրամ՝ 7 միլիարդ դրամի չափով ավելի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։
Նա նշեց, որ սա 3 անգամ գերազանցում է նախորդ տարիներին այդ նպատակով հատկացված պետական աջակցության չափը՝ 2017 թ-ին դա 5,2 միլիարդ էր, 2018 թ-ին՝ 5,5 միլիարդ։
Ջրային կոմիտեի և ՋՕ-երի միջև 2019 թ-ի սուբսիդիայի պայմանագրերում չեն սահմանվել չափորոշիչներ, ինչի արդյունքում՝ 14,7 միլարդ դրամ աջակցությունը շուրջ 4 անգամ գերազանցել է կառավարության հաստատած ռազմավարությամբ նախատեսված 3,7 միլիարդ դրամի չափը։
Սա այն դեպքում, որ փաստացի ոռոգված հողատարածքները նախորդ տարվա համեմատ պակասել են 10,3 հազար հա-ով։
ՋՕ-երին 2019թ-ին հատկացված սուբսիրդիայի զգալի մասը՝ 5,9 միլարդը, ընկերությունները, խախտելով պայմանագրային պարտավորությունները, ուղղել են նախորդ տարիների կրեդիտորական պարտավորությունների մարմանը, որոնք 2018 թ-ի վերջին հասել են աննախադեպ չափերի՝ 9,4 միլիարդի։
Այս խնդրի լուծմանն էր ուղղված կառավարության հանձնարարականը՝ հիմնավորել ՋՕ-երի պարտքերը։ Սակայն հանձնարարականը չի կատարվել և փոխարենը, առանց պարտքերի գոյացման պատճառներն ուսումնասիրելու, 2019 թ-ին պետբյուջեից ՋՕ-երին հատկացվել են իրենց մեծությամբ նախադեպը չունեցող ֆինանսական միջոցներ։ Ավելին, տարվա վերջին ՋՕ-երի մոտ կուտակվել է 2 միլիարդ դրամի կրեդիտորական պարտքեր։
Վերջին տարիներին ՋՕ-երում չի իրականացվում աուդիտորական աշխատանքներ, ինչը վկայում է համակարգի անարդյունավետ կառավարման մասին՝ ասաց Լևոն Յոլյանը։ Իսկ Ջրային կոմիտեն չի անդրադարձել պարտքի աննախադեպ չափին։
Նա նշեց, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալալական պայմանագիրը գործողության մեջ է մտել 17 թ-ին։ Ընկերությունը պարտավորվել է տարեկան 2,2 միլարդի ներդրում կատարել և իրականացնել վարձավճարներ տարեկան 2-8 միլիարդ դրամի չափով։
Ընկերությունն իրավունք է ստացել առաջին 5 տարում սակագինը ավելացնել, հետագա 10 տարիներին նվազեցնելու պայմանով։
Վարձակալության 2-րդ տարվանից սկսած որոշել է սակագինը թողնել անփոփոխ՝ 18 դրամ։ Կառավարությա որոշումներով «Վեոլիան» սուբսիդավորվել է չստացված եկամուտների չափով։ 2019 թ-ին «Վեոլիան» և՛ սուբսիդավորվել է, և՛ հարկային պարտավորվածություններից 1 միլարդ դրամը հետաձգել մինչև 2025 թ։ Այսպիսով, ապահովել է սակագինը անփոփոխ պահպանելու խնդիրը։
Կառավարությունը 2018 թ-ի դեկտ 12-ին կնքել է համաձայնագիր, որով համաձայնվել է ֆինանսավորել ներդրումային 12 ծրագրեր՝ դրանք իրականացնելով վարկային ծրագրերի խնայողություների հաշվին մինչև 2019 թ ավարտը։ Ընդհանուր՝ 18 ծրագրից «վեոլիան» ընդամենը 8-ն է իրականացրել՝ վճարումները պետբյուջեից կատարելով։
Մանրամասն՝ տեսանյութում․