կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 12:56
Տնտեսական

Հարկերի հավաքումն աճել է 63, 2 միլիարդ դրամով, ծախսերն ավելացել են 92 միլիարդ դրամով

Հարկերի հավաքումն աճել է 63, 2 միլիարդ դրամով, ծախսերն ավելացել են 92 միլիարդ դրամով

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2014 թ. պետական բյուջեի կատարողականը:

 

Հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եկամուտները կազմել են 1 տրիլիոն 144 միլիարդ դրամ, ինչը, նախորդ տարվա համեմատ, ավելի է 73 միլիարդ դրամով:

 

Ներքին աղբյուրներից հավաքվել է 1 տրիլիոն 127 միլիարդ դրամ: Հարկերի ու տուրքերի կատարողականի մասով կատարողականի ցուցանիշն է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ, և նախորդ տարվա համեմատ` ավելի է հավաքվել 63, 2 միլիարդ դրամ:

 

Ծախսերը նախատեսված են եղել 1 տրիլիոն 246 միլիարդ դրամ, նախորդ տարվա համեմատ` ծախսերն աճել են 92 միլիարդ դրամով, ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նույնպես աճել է` նախորդ տարվա համեմատ` կազմելով 23,3 տոկոս: Ընթացիկ ծախսերի 30 տոկոսն ուղղվել է սոցիալական ծրագրերին:

 

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը ցածր պարտքի բեռ ունեցող երկրների ցուցակում է, և պարտքի սպասարկումը ռիսկեր չունի: