|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
554 կմ ճանապարհ չի համապատասխանում օրենքի չափանիչներին, որի հետևանքով պահպանման արժեքը 546 միլիոն դրամով գերազանցել է իրենց փաստացի նշանակության արժեքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։
569 կմ ճանապարհները, որոնց պահպանության համար վճարվել է 2 միլիարդ 41 միլիոն դրամ, մարզային նշանակության ճանապարհներ են, հետևաբար՝ դրանց տնօրինողը պետք է հանդիսանային մարզպետները։ 93 կմ-ը, որոնց պահպանման համար վճարվել է 148 միլիոն դրամ, դաշտամիջյան է և նրանց պահպանումը օրենսդրությամբ չի նախատեսվում:
10 օբյեկտներում միևնույն աշխատանքները ներկայացված են և՛ պահպանման, և՛ վերանորոգման աշխատանքներում։ Դրա հետևանքով նույն կապալառուին միևնույն աշխատանքը պատվիրել են կրկնակի և ավելի է վճարվել 185 միլիոն դրամ։
Այլ չարաշահումների մասին՝ տեսանյութում․