Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
2018թ.-ին նախարարություններում պարգևատրումների համար պետական բյուջեից ծախսվել էր 5 միլիարդ դրամ: 2019թ.-ին այդ գումարն ավելացել է՝ կազմելով 5.8 միլիարդ դրամ:
«Եթե մենք ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, մենք գոնե այդ անձնակազմի և ոչ մասնավոր հատվածի միևնույն մանսագիտության մեջ պետք է կարողանք որոշակի ֆինանսական մրցակցություն ապահովել»,- ըստ Yerkir.am-ի՝ խոսելով պարգևավճարների մասին՝ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Պետական ապարատում աշխատավարձի բարձրացումն ու պարգևավճարները Անանյանի հավաստմամբ մեկ գերնպատակ ունեն, որ կանխեն «ուղեղների» արտահոսքը, բայց ՊԵԿ նախագահի խոսքով. «Չնայած ՊԵԿ-ում իրականացված սերնդափոխությանը՝ որոշ մասնագետներ դիմում են գրել և գնացել մասնավոր հատվածում աշխատելու»:
Միայն անցած տարվա տվյալներով ՊԵԿ-ում աշխատանքից ամենատարբեր պատճառներով ազատվել է 967 մարդ: Այդ նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ում աշխատանքի է տեղավորվել մոտ 600 մարդ: Այս թվերը հանրայնացրել է ոլորտի պատասխանատուն և հավելել՝ տարբերությունը ՊԵԿ-ի օպտիմիզիացիան է կազմում: