Փոխարժեքներ
06 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գերմանիան 2022 թվականին Ուկրաինային տրամադրել է ավելի քան 12 միլիարդ եվրո աջակցություն։ Այս մասին խոսվել է կանցլեր Օլաֆ Շոլցի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ։
Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայի քաղաքական, ռազմական և հումանիտար իրավիճակի շուրջ։
«Կանցլերը վերահաստատեց իր անսասան համերաշխությունն Ուկրաինայի հետ... 2022 թվականին դաշնային կառավարությունը Ուկրաինային տրամադրեց ավելի քան 12 միլիարդ եվրո աջակցություն և կշարունակի այդ ընթացքը 2023 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զելենսկին տեղեկատվություն է տրամադրել «կարևոր ենթակառուցվածքների վրա ռուսական վերջին հարձակումների հետևանքների մասին և շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը»՝ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և Marder հետևակի մարտական մեքենաներ տրամադրելու որոշման համար։
Շոլցն ու Զելենսկին պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը, այդ թվում՝ հաշվի առնելով խաղաղ կարգավորման ուկրաինական առաջարկները և սերտ կապի մեջ մնալ։