|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունաստանն այլևս չի ընդունի Թուրքիայից եկող՝ Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից, Բանգլադեշից և Սոմալիից փախստականների ապաստանի դիմումները: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը:
«Հունական օրենսդրության համաձայն՝ Թուրքիան անվտանգ երրորդ երկիր է փախստականների համար: Այս որոշումը վերաբերում է Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից, Բանգլադեշից և Սոմալիից ապաստան հայցողներին», - ասել է Հունաստանի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան տեղեկությունները կենսապայմանների և Թուրքիայում առկա իրավիճակի վերաբերյալ․ Թուրքիան բոլոր պայմանները տրամադրել է նշված երկրներից ապաստան հայցողների միջազգային պաշտպանության դիմումները քննարկելու համար: