|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործատուներին արգելել է 2016 թվականի հունվարի 1-ից աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիների: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Բացի այդ Պուտինը իր որոշմամբ սահմանափակել է թուրքական կազմակերպությունների գործունեությունը ՌԴ տարածքում, արգելել տնտեսական այնպիսի գործունեությունը, որը նախատեսում է Թուրքիայի տարածքից առանձին ապրանքների ներկրումը: Արգելվող ապրանքների ցանկը կկազմի ՌԴ կառավարությունը: Արգելքը չի վերաբերի անհատական օգտագործման համար նախատեսված համապատասխան ծավալով ապրանքներին:
Բացի այդ, ՌԴ կառավարությանը հանձնարարվել է անվտանգության նկատառումներով ուժեղացնել հսկողությունը ՌԴ տարածքում թուրքական ավտոփոխադրողների նկատմամբ: Կառավարությունը քայլեր պիտի ձեռնարկի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ չարտերային թռիչքների արգելման, ինչպես նաեւ դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթներիարգելման ուղղությամբ: