|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ապրիլին Հունաստանի ռազմաօդային ուժերը կստանան իսրայելական արտադրության Heron առաջին երկու անօդաչու թռչող սարքերը: Հետախուզական անօդաչու թռչող սարքերը ձեռք կբերվեն վարձակալության հիմունքներով. հայտնում է հունական մամուլը:
ԱԹՍ-ները տեղակայվելու են Սկիրոս կղզում, որը ռազմավարական դիրք է զբաղեցնում Էգեյան ծովի կենտրոնական մասում: Բացի այդ` Հունաստանը մշակում է սեփական անօդաչու ինքնաթիռներ արտադրելու ծրագիրը:
Հիշեցնենք, որ Իսրայելը մտադիր է Հունաստանին վաճառել զենքեր և զենքի համակարգեր, որոնք հույներին տարածաշրջանում «որակական առավելություն» կտան, հատկապես` Թուրքիայի դեմ պայքարում: Մասնավորապես` դրանք բարձր ճշգրտության համակարգեր են, որոնք ունակ են պայքարել թուրքական ԱԹՍ-ների դեմ:
Հունվարի սկզբին Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 1,68 միլիարդ ԱՄՆ դոլարի համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ նախատեսված 20 տարվա համար: Փաստաթուղթը նախատեսում է Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային դպրոցի ստեղծում, տասը M-346 ինքնաթիռների գնում, T-6 ինքնաթիռների սպասարկում: