|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշինքի մասին «Շուշիի հռչակագիրը» պատմական քայլ էր. Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Շուշիի հռչակագիրը» մեծ նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Կովկասի զարգացման ու կայունության համար։ Հայաստանը պետք է ընդունի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ խաղաղության և բարեկամության առաջարկը, օգտվի բացվող հնարավորություններից, այդ թվում՝ «վեցյակի հարթակի» շրջանակներում մեր առաջարկներից։ Մենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին կլինենք թե՛ վշտի, թե՛ ուրախության մեջ՝ «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով»,- նշել է Աքարը: