կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 12:49
Տարածաշրջան

Ըստ թուրքերի՝ Հայաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանն ու Իսրայելը Թուրքիայի գլխավոր սպառնալիքներն են. հարցում

Ըստ թուրքերի՝ Հայաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանն ու Իսրայելը Թուրքիայի գլխավոր սպառնալիքներն են. հարցում

Թուրքիայի «Քադիր Հաս» համալսարանի աշխատանքային խմբի կողմից իրականացված «Ուսումնասիրություն Թուրքիայի արտաքին քաղաքականության հանրային ընկալման վերաբերյալ»  հարցումների արդյունքում պարզվել է, որ թուրք ժողովրդի համար ամենամեծ վտանգը ներկայացնում  է ԱՄՆ-ն և «ահաբեկչությունը սահմանից այն կողմ». հայտնում է Yeniçağ պարբերականը։

Հարցումն անցկացվել է 26 նահանգում 18-ից բարձր քաղաքացիների մոտ 1000 քաղաքացու շրջանում։ Ըստ հարցումների՝ հասարակության 86 տոկոսը երկրի արտաքին քաղաքականությանը հետևում է հեռուստաեթերներից, 50 տոկոսը սոցցանցերից, 43 տոկոսն էլ համացանցային ալիքներից։

Այն հարցին, թե որն է հաջորդ 10 տարում Թուրքիայի առերեսվելիք ամենակարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը, մասնակիցների 46.6 տոկոսը պատասխանել է «սահմանն անցած ահաբեկչությունը», 40 տոկոսի կարծիքով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, 30 տոկոսն էլ կարծում է, որ դա կլինի Մերձավոր արևելքում զինված բախումները։

Մասնակիցները կարծիքով Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ԱՄՆ-ն. այդպես է կարծում 70 տոկոսը։ ԱՄՆ-ին հաջորդում են Իսրայելն ու Սիրիան՝ 65 տոկոսով, այնուհետը Հունաստանն ու Հայաստանը։

Այն հարցին, թե որն է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջացած գլխավոր խնդիրը, մասնակիցների 34 տոկոսը կարծում է, որ դա Սիրիայում քրդերին ԱՄՆ աջակցությունն է, 27 տոկոսը քրդերի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը, 24 տոկոսն էլ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերը։