|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պատասխանելով Հունաստանի՝ ապառազմականացված կարգավիճակով կղզիները զինելու մասին լրագրողների հարցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մենք չենք լռելու ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիներում ռազմական գործողությունների և պայմանավորվածությունների խախտման հարցում: Մենք, փաստորեն, այդ հարցը մտցրել ենք ՄԱԿ-ի օրակարգ, և մեր ԱԳՆ-ն զգուշացում է արել նրանց (հույներին)։ Ինչպես գիտեք, կղզիների հարցը մնում է վիճելի։ Նրանք կարող են ստիպել մեզ բարձրացնել այս վիճելի հարցերը։ Մեր նախարարը նրանց ցածր մակարդակի զգուշացում է տվել, որպեսզի չստիպեն մեզ բացել այս հարցերը քննարկման համար»։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Էրդողանի խոսքերին. «Ներկայումս, երբ ՆԱՏՕ-ի ներսում համերաշխության մեծ կարիք կա, Թուրքիան նախընտրում է կիրառել բառեր, որոնք վիճարկում են Հունաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս հայտարարությունները կասկածի տակ են դնում Թուրքիայի հավատարմությունը ՆԱՏՕ-ին»: