|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մինսկը երախտապարտ է Անկարային՝ Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպից հետո ՆԱՏՕ-ի նոր պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությանը ընդդիմանալու համար. հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը «Կոմերսանտի» հետ զրույցում։
«Մեր տեղեկություններով՝ Թուրքիան իսկապես դեմ է արտահայտվել նման հայտարարության ընդունմանը: Եթե դա այդպես է, ապա մենք Թուրքիային երախտապարտ ենք նման դիրքորոշման և մոտեցումների համար: Մենք միշտ ազնիվ ենք եղել բոլոր գործընկերների հետ, մի ժամանակ մենք աջակցում էինք նաև Թուրքիային, երբ այնտեղ տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ և բացարձակապես սերտ, բարեկամական հարաբերություններ ունենք այս երկրի հետ», - ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Բելառուսի կողմից իր տարածքով թռչող միջազգային ինքնաթիռի ստիպողական վայրէջքից և դրա մեջ գտնվող բելառուս ընդդիմադիրի ձերբակալությունից հետո ԵՄ–ն ու ՆԱՏՕ–ն պատժամիջոցներ են նախատեսում։ Սակայն լուրեր են տարածվել, որ Թուրքիան վետո է դրել Բելառուսի նկատմամբ ՆԱՏՕ–ի պատժամիջոցների նախագծի վրա։