|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լեհաստանը Թուրքիային համարում է տարածաշրջանում իր ամենաուժեղ և հուսալի դաշնակիցը: Anadolu-ի հաղորդմամբ՝ այս մասին Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Ըստ հաղորդագրության՝ Դուդան շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը թուրք օդաչուների մասնակցելու համար: Լեհաստանի պետության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ի շրջանակներում կարող են կանխել երկու երկրների ներքին և արտաքին սպառնալիքները:
Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի և Լեհաստանի հաջող առևտրատնտեսական համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի: