|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև հակամարտության ընթացքում ցուցաբերած դիրքորոշման համար, գրում է РИА Новости-ն։
«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար… Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ պատերազմի, հակամարտության և ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ժամանակ ձեր դիրքորոշման համար։ Դուք աջակցել եք մեզ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ այլ միջազգային կազմակերպություններում», - ասել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։