|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնում են, որ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ և հույս հայտնել, որ լրացուցիչ բանակցությունները նույնպես դրական արդյունք կտան։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար։
Ֆիդանն էլ հավելել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության ամրապնդման գործում։