|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բելառուսը շնորհակալություն է հայտնում եղբայրական Ադրբեջանին հետևողական և անզիջում աջակցության համար. հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը. հայտնում է BelTA-ն։
Հարցը վերաբերում էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընդունած հռչակագրում Բելառուսին վերաբերող 11-րդ կետին, որին Ադրբեջանը հրապարակայնորեն չէր միացել։
Անատոլի Գլազը հիշեցրել է, որ Բելառուսին և Արևելյան գործընկերության երկրներին առաջին հերթին կապում է ընդհանուր պատմությունը, ժողովուրդների սերտ բարեկամությունը, փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը, կառուցողական փոխգործակցությունը ԱՊՀ հարթակում և ինտեգրացիոն այլ ձևաչափերում, այլ ոչ թե ԵՄ քաղաքականացված նախաձեռնությունը։
«Իհարկե, մենք ակնկալում էինք, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ներկա բարեկամ երկրները միանշանակ կդատապարտեն հակաբելառուսական հայտարարություններն ու գործողությունները»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։