կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-29 17:15
Տարածաշրջան

Հունաստանը վետո է կիրառել Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

Հունաստանը վետո է կիրառել Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը ուրբաթ վետո է կիրառել հայտարարության վրա, որ դաշինքն արել էր երեկ՝ հաջակցություն Անկարայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսվելուց հետո. հայտնում է newsobservatory.com կայքը:

«ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների և փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձևին հղում անելու առաջարկը»,- հայտնում է կայքը: Հունական պահանջին դեմ են եղել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 28-ի լույս գիշերը թուրք 33 զինվորականի մահվանից հետո զանգահարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և պահանջել Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվող քաղաքական խորհրդատվությունների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարավորություն է տալիս խնդրել օգնություն, եթե այդ պետությունը համարում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը վտանգի տակ է:

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ դաշինքը պարտավոր է աջակցել անդամ պետությանը՝ երրորդ պետության դեմ պատերազմի ժամանակ։ Սակայն Սիրիայի դեպքում չկա երրորդ երկիր. Թուրքիան, ըստ թուրքական պաշտոնական տեսակետի, պատերազմում է ոչ թե Սիրիայի, այլ «Ասադի ռեժիմի» դեմ։