կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-28 19:23
Քաղաքական

Շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործողություններին Հայաստանի մասնակցության համար

Շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործողություններին Հայաստանի մասնակցության համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափփաթուրային:

Նախագահը շնորհավորել է հյուրին` Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ափփաթուրայի պաշտոնավարման ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

ՆԱՏՕ-ի հետ ձևավորված փոխշահավետ գործընկերության համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը և հույս հայտնել, որ շուտով կհաստատվի Հայաստան-ՆԱՏՕ 2011-2012 նորացված ԱԳԳԾ-ն, ինչը թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ գլխավոր քարտուղարն իրեն հանձնարարել է խորացնել արդեն իսկ որակյալ համագործակցությունը, և նոր պաշտոնում մտադիր է հասնել դրան: Նա նաև ՆԱՏՕ-ի անունից հատուկ շնորհակալություն է հայտնել և՛ Աֆղանստանում, և՛ Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին Հայաստանի զինուժի մասնակցության համար:

Ջեյմս Ափփաթուրայը բարձր է գնահատել ՀՀ նախագահի նախաձեռնողական քայլերը` ուղղված ինչպես հարևան երկրների հետ քաղաքական հարաբերությունների կարգավորմանն, այնպես էլ երկրի շարունակական բարեփոխումների իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են օրեր առաջ տեղի ունեցած կազանյան հանդիպման արդյունքները, մտքեր փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ: