Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի բռնակցման վերաբերյալ խոսքերի համար:
Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` բռնակցված Ղրիմի տարածքը:
Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը Ղրիմի բռնակցման մասին Էրդողանի խոսքերը ոչ բարեկամական հարձակում է անվանել, որը կարող է թանկ նստել թուրքական կողմի վրա:
«Ուկրաինայի պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ նրա հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրա տեմպի բարձրացման կարևորությունը երկկողմ համագործակցության քաղաքական, առևտրային, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում», - ասվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Զելենսկին նաև շնորհակալություն հայտնել Էրդողանին «Ղրիմի պլատֆորմին» աջակցելու համար և նրա հետ քննարկել է Ռուսաստանում ձերբակալված` Ղրիմի թաթարներին ազատ արձակելու հարցը: Երկու նախագահները քննարկել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության կայուն իրավիճակի պահպանման հարցը: