Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայումս ուղղակի սպառնալիք կա երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Այսօր Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անմիջական սպառնալիքի պայմաններում ձեզանից յուրաքանչյուրը բարձր պրոֆեսիոնալ մակարդակում անում է հնարավորը՝ պետական սահմանի անձեռնմխելիությունը պաշտպանելու, հասարակության կայունությունը և քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար»,- ասել է նախագահը։
Լուկաշենկոն շեշտել է, որ բելառուս սահմանապահները երկրի իրական հայրենասերներ են, հերոս նախնիների փառքին արժանի ժառանգները:
«Ութսուն տարի առաջ կանաչ գլխարկով զինվորները առաջինը դիմավորեցին մեր հայրենիքի վրա դավաճանորեն հարձակված թշնամուն՝ սահմանային մարտերում ցուցաբերելով անօրինակ քաջություն ու հերոսություն,- ասվում է շնորհավորական ուղերձում:- Համոզված եմ, որ, պահելով պապերի և ապուպապերի սխրանքի հիշողությունը, երդմանը և սահմանային ծառայության փառահեղ ավանդույթներին հավատարիմ մնալով, դուք շարունակելու եք հուսալիորեն պաշտպանել հայրենիքի սուրբ սահմանները»:
Նշենք, որ Բելառուսի շուրջ իրավիճակը դարձյալ լարվել է, երբ օրերս Բելառուսի իշխանություններն իջեցրել էին իրենց օդային տարածքով թռչող Ryanair ինքնաթիռը՝ ձերբակալելով այնտեղ գտնվող բելառուս ընդդիմադիր լրագրողի։ Դրանից հետո ԵՄ–ն հանդես եկավ Բելառուսի և 27 տարի երկիրը միանձնյա ղեկավարող Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությամբ և արգելեց չվերթերը Բելառուսի հետ։