կարևոր
5155 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-02 23:26
Աշխարհ

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը հայտարարել են Գազայում սովի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը հայտարարել են Գազայում սովի սպառնալիքի մասին

Գազայի հատվածի բնակիչների կեսից ավելին սովի եզրին է, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է դարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով: Նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։

«Գազայի հատվածի բնակչության կեսից ավելին սովի եզրին է, և ամբողջ բնակչությունը սննդի սուր պակաս է զգում և թերսնուցված է: Ավելի քան մեկ միլիոն մարդ անօթևան է դարձել, իսկ բնակչության 75 տոկոսը՝ բռնի տեղահանված»,- ասված է միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ռազմական գործողությունների աղետալի հետևանքներն առավել ծանր են ազդել կանանց, ծերերի և երեխաների վրա:

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:

Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։