կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 17:42
Տարածաշրջան

Իրանի շտաբի պետ Բաղերին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերվում է այնպես, ինչպես իրենց ամբողջականությանը

Իրանի շտաբի պետ Բաղերին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերվում է այնպես, ինչպես իրենց ամբողջականությանը

Իրանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հարգել նրա ինքնիշխանությունը։ Իրանն ուրախ է, որ Ադրբեջանը «օկուպացիայից» (չակերտումը մերն է` խմբ.) ազատել է իր տարածքները։

«Մենք նույնքան զգայուն ենք վերաբերվում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, որքան Իրանի տարածքային ամբողջականությանը»,- AZERTAC-ին տված հարցազրույցում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Հուսեյն Բաղերին։

Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ։

«Փորձի փոխանակման համար անհրաժեշտ է ավելացնել փոխայցելությունների թիվը։ Իրանի բանակը ռազմաբժշկական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հնարավորություններ ունի։ Փոխադարձ համագործակցությունը կարող է ավելի ամրապնդել երկու երկրների բանակները»,- ասել է նա։

Բաղերին նշել է, որ Իրանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել Ադրբեջանի դեմ։

«Իրանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահի առաջարկը՝ տարածաշրջանում համագործակցություն հաստատել 3+3 ձևաչափով։ Տարածաշրջանային պետություններն ունեն տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու հնարավորություն։ Մենք միանշանակ հայտարարում ենք, որ Իրանը միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»,- ասել է գեներալ-լեյտենանտ Բաղերին՝ նշելով, որ Ադրբեջանը Իրանի համար բարեկամ և եղբայրական պետություն է։