|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից բավականին ցածր է, քանի որ նավթագազային ոլորտում մենք հիմնականում կախված ենք Ադրբեջանից, իսկ էլեկտրաէներգիայի ոլորտում՝ Թուրքիայից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա նշել է, որ Թբիլիսին ի վիճակի է որոշակի դիմադրություն ցույց տալ Մոսկվային, սակայն «Ռուսաստանը սահմանամերձ պետություն է, ունի շատ նշանակալի ռազմակայաններ հարավային մասում, մեծ բազաներ՝ օկուպացված տարածքներում, Հայաստանի տարածքում»։
«Մենք շրջապատված ենք, բայց Վրաստանը կարող է որոշակի դիմադրություն ցույց տալ, քանի որ մենք 26 դար գտնվում ենք այս ռազմավարական տարածաշրջանում։ Մեզ նվաճեցին գրեթե բոլոր հասանելի կայսրությունները։ Ռուսաստանը երկու դարում չորս անգամ օկուպացրել է Վրաստանը»,- ասել է նա ֆրանսիական Paris Match հրատարակությանը տված հարցազրույցում։