Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները մտադիր են քննարկել Ռուսաստանի թեման այս շաբաթ կայանալիք՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսաժողովում, որին կմասնակցի Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկացի զինվորականների կարծիքով՝ Ռուսաստանը «սպառնալիք» է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, «իրենց նպատակներին հասնելու համար կիրառում են ռազմական ուժ»:
Միաժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստվում է համագործակցել Մոսկվայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: «Մենք կաշխատենք Ռուսաստանի հետ մեր սեփական շահերն առաջ տանելու համար`միաժամանակ նրանց պատասխանատվության ենթարկելով անխոհեմ ու ագրեսիվ գործողությունների համար»,- ասել է նա։