կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 15:01
Աշխարհ

Ուկրաինան հայտարարել է Մերձդնեստրից Ռուսաստանի հարձակման սպառնալիքի մասին

Ուկրաինան հայտարարել է Մերձդնեստրից Ռուսաստանի հարձակման սպառնալիքի մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի բացառում Մերձդնեստրի տարածքից Յուժնոբուգսկիի ուղղությամբ հարձակողական գործողությունների հնարավորությունը։

Գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ռուսական զորքերն իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնում են հարձակողական գործողության նախապատրաստման վրա, որի նպատակն է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքում։

«Միևնույն ժամանակ, ռուսաստանցի զինվորականները փորձում են բարելավել մարտավարական իրավիճակը Յուժնոբուգսկի ուղղությամբ: Չի բացառվում Մերձդնեստրի տարածքի օգտագործումն այս ուղղությամբ հարձակողական գործողություններին աջակցելու համար: Տիրասպոլի օդանավակայանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռներ ընդունելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։