Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սահմաններին տեղի է ունենում այն, ինչ սպասվում էր, պատերազմից 1 տարի առաջ ես խոսել եմ այս զարգացումների մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը մամուլի ասուլիսում։
«Ադրբեջանը, օգտվելով կապիտուլյացիայի հետևանքով ձեռք բերված բարենպաստ դիրքերից և հայկական կողմի անգործությունից, է՛լ ավելի բարելավում է իր դիրքերը և տարածքային ձեռքբերումների ծավալն է մեծացնում։ Այսինքն, այնտեղ, որտեղ բարձիթողի, անտերուդուս տարածքները մատնված են անտերության, նրանք իրենց դիրքերը մոտեցնում են և արդեն սկսել են հենակետեր կառուցել։ Սա է այսօրվա իրավիճակը ՀՀ հարավային սահմաններում»,-պարզաբանեց նա։
Արմինե Ադիբեկյանն արձանագրեց, որ, բացի այդ, օգտվելով այն քաոսից, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում հա՛մ հասարկության մակարդակի վրա, հա՛մ իշխանական մակարդակի վրա, տեղեկատվական այս քաոտիկ իրավիճակից ելնելով՝ Ադրբեջանը իր կոմունկացիոն պրոյեկտներն է իրագործում՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը, ինչի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետև ՀՀ շահերը պետք է պաշտպանի ՀՀ իշխանությունը, այլ ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան կամ, առավել ևս, Ռուսաստանը։
«Պատճառը դավաճանությունն է՝ եթե հակիրճ ասենք։ Իսկ դրա մեջ մտնում է անգրագիտություն, անպատասխանատվություն, դիլետանտիզմ, վախկոտություն և այսպես շարունակ մի շարք հատկանիշներ, որը կարող է ունենալ մարդը, որը իրավունք չունի անգամ մի շան բուդկա կառավարել, այլ ոչ թե հանրապետություն»,-ասաց նա։
Արմինե Ադրբեկյանը նկատեց, որ ՀՀ հարավը վտանգված է բոլոր կողմերից՝ հա՛մ արևելքից, հա՛մ արևմուտքից, հա՛մ էլ հյուսիսից, այսինքն, ՀՀ իշխանությունները իրենք՝ իրենց կեցվածքով, վտանգ են ներկայացնում Սյունիքի համար։
Մանրամասն՝ տեսանյութում․