կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 15:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասալիքը իրենք են իրենց կյանքով, իրենք են փախել ամեն ինչից․ Վանեցյանը՝ Քյարամյանի մասին

Դասալիքը իրենք են իրենց կյանքով, իրենք են փախել ամեն ինչից, պարտվել են պատերազմը, իրենց պատճառով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5 հազարից ավելի զոհեր, 10 հազար վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Վանաձորում՝ Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելության ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրան հիշեցրին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ասում է, որ Շուշիի ինքնապաշտպանության ժամանակ բարձունքից իջել է, տեսել՝ Վանեցյանը տեղակայման վայրում չէ։

Արթուր Վանեցյանը պատասպանեց, որ այն, ինչ արել են մարտի դաշտում, գնահատականը տրվել է ՊԲ հրամանատարության կողմից, և ստահոդ տեղեկությունններին, որ մշտապես տարածում են իր և իր կողմնակիցների նկատմամբ, որևէ գիտակից մարդ չի կարող հավատալ։

«Երբ Արգիշտի Քյարամյանին նշանակեցին ԱԱԾ տնօրեն, ինձ հարց ուղղեցին՝ ինչպե՞ս եմ գնահատում, ասացի՝ նրա նշանակունը ազգային անվտանգության սպառնալիք է․ ցավոք սրտի, կանխատեսումս իրականություն դարձավ։ Բայց ես այդ մասին չէի խոսի։ Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ, ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները դնում ենք մի կողմ և լծվում մի գործի՝ պաշտպանելու մեր հայրենիքը, եթե նա խախտել է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունները պատվերով՝ դա առավել ևս սազական չէ տղամարդուն»,-ասաց Վանեցյանը։

Նա վստահեցրեց, որ «Հայրենիք» զորախումբն ամբողջությամբ ներգրավված է եղել ռազմական գործողությունների մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում․