Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փորձում են քաղաքական ճնշում բանեցնել և մտածում են՝ կարող են մեզ վրա ազդել, բայց իրենք իրոք չեն տիրապետում իրավիճակին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ ընդդիմադիրները պետք է լուրջ վերաբերվեն բացակայություններին․ նա թվեր է հրապարակել ու բարձրացրել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։
«Իրենց թվում է, որ այդ մանդատները մեզ համար ընդհանրապես նշանակություն ունեն։ Ի տարբերություն իրենց մեր կյանքի նպատակը երբեք ոչ մանդատն է, ոչ պաշտոնը։ Մենք այդ մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահը սպասարկելու համար, այսօր այդ շահը փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Իրենք պետք է մտածեն ընդհանրապես իրենց քաղաքական կարիերայի, վաղվա օրվա, իրենք պետք է մտածեն իրենց մանդատների մասին։ Իրենք չեն կարող մեզ զրկել, իրենց հոր տնօց չեն տվել այդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով տարածված լուրերին, որ իշխանությունը մտադիր է նորից արտահերթ ընտրություններ անցկացնել՝ իր դիրքերն ամրապնդելու համար, Սաղաթելյանն ասաց, որ ակնհայտ է՝ իշխանությունը փորձում է լուծման ճանապարհներ գտնել, բայց լուծման ճանապարհը մեկն է՝ Նիկոլի հրաժարականը։
«Իրենք իրոք պետք է քննարկեն, գան այդ եզրակացության, որ կա ձևակերպված հանրային պահանջ, այդ հանրային պահանջը ամեն օր փաստվում է մեր արժանապատիվ քաղաքացիների կողմից, և ստեղծված իրավիճակում մի ճանապարհ կա՝ հրաժարականը։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի երկրում լինի խաղաղություն, պետք է գնա, որպեսզի լինի կայունություն, համերաշխություն, որպեսզի Արցախը մնա հայկական, վերջապես պետք է գնա, որ հայ մարդը կարողանա ապրել։ Ինքն արդեն խոչընդոտ է այդ ճանապարհին»,-հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանի համար այսօր ակնհայտ է եղել, որ ոստիկաններին հրահանգ կար նաև պատգամավորների հանդեպ ուժ կիրառել։ Նա վստահեցրեց, որ դրանով ոչ թե երևում է, որ իրենք ուժեղ տղերք են, այլ նրանք ընդամենը Նիկոլի կատարածուներն են և Նիկոլը փողով նրանց մաս է դարձրել իր ապօրինի որոշումներին։ Նրանք պատժվելու են։
Մանրամասն՝ տեսանյութում․