Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ ընտրությունների հետ կապված խնդիրներ չունի:
«Բացի այն, որ ես և Միհրան Պողոսյանը ընկերներ ենք և երկար տարիներ ենք ընկերներ, նաև կուսակցական թիմակիցներ ենք: Առաջին ընտրատարածքում մենք, այսինքն` Հանրապետական կուսակցությունից 12 ռեյտինգային թեկնածու է մասնակցելու, և, բնականաբար, կուսակցությունը 12-ին էլ պաշտպանում է»,- ասաց նա:
Նշենք, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Տարոն Մարգարյանի աներորդին, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, և տեղեկություններ կան, որ քաղաքապետը գործի է դրել իր վարչական ռեսուրսները` նրան դարձյալ պատգամավոր դարձնելու համար: Այս ընտրատարածքում է առաջադրվել նաև Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը:
Տարոն Մարգարյանի խոսքով՝ ՀՀԿ-ականներն իրար դեմ դուրս չեն գալիս: «Իրենք՝ հանրապետականները, իրենք իրենց դեմ չեն մրցակցում, և այն կարծիքը, որ ձևավորվել է, և մամուլը գրում է Սարգսյան Ռոբերտ-Պողոսյան Միհրան, ես կողմնակիցը չեմ, որ դա մրցակցության վերագրեն, քանի որ երկուսն էլ Հանրապետական կուսակցությունից են, երկուսն էլ մեկ թիմից են և միասին մրցակցելու են այլ քաղաքական ուժերի դեմ»,- ասաց նա:
Մեր հարցին` Ձեզ համար դժվար չի՞ լինի Ավանում կուսակից ընկերների միջև ընտրություն կատարել և քվեարկել մեկի օգտին, քաղաքապետը պատասխանեց. «Ընտրությունները բոլորի համար անձնական գաղտնիք է, և ես իմ ընտրությունը կկատարեմ»: