|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն երկու օր է` Ադրբեջանը տեսանյութեր է տարածում հայկական ԶՈւ հրամանատարական հենակետեր ոչնչացնելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հոհվհաննիսյանը՝ հավելելով. «Ադրբեջանում, ինչպես գիտեք, այս օրերին ընթանում են զորավարժություններ, այդ թվում` հրետանային, որոնց ընթացքում իրենք իրենց ինչ-որ թիրախներ են դնում, դրանք խոցում եւ տեսանկարահանում ու, ինչպես շատ հաճախ անում են, զորավարժությունները կամ այլ գործողությունները ներկայացնում են` իբր հայկական նշանակետեր են ոչնչացրել»: