Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 15:44
Աշխարհ

Նեթանյահուն չի կարողացել կառավարություն կազմել

Նեթանյահուն չի կարողացել կառավարություն կազմել

Իսրայելում տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվել է Բինյամին Նեթանյահուին իշխող կոալիցիա ստեղծելու բանակցությունների համար հատկացված 28-օրյա ժամկետը: Նեթանյահուն չի կարողացել համաձայնության գալ խորհրդարանի (Կնեսետ) պատգամավորների մեծամասնության հետ, ինչն անհրաժեշտ է կառավարության կազմավորման համար․ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չորեքշաբթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդակցելու է խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ`որոշելու, թե ինչպես վարվել: Նա ունի երկու տարբերակ՝ կարող է Նեթանյահուին տալ ևս 14 օր կամ՝ մեկ այլ քաղաքական գործչի՝ 28 օր՝ կոալիցիա կազմելու համար (այս դեպքում ամենահավանական թեկնածուն «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն է (օրեր առաջ կոչ էր արել իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը): Բայց հավանականությունը, որ գոնե ինչ-որ մեկը հաջողության կհասնի, չափազանց փոքր է:

Եթե բոլոր բանակցություններն ապարդյուն անցնեն,  Իսրայելին սպասվում է հինգերորդ ընտրությունը  երկու տարվա ընթացքում: Նախորդ երեքից հետո հնարավոր չի եղել մեծամասնություն կազմող կոալիցիա կազմել: Երբ հնարավոր եղավ կոալիցիա հավաքել, այն տևեց ընդամենը յոթ ամիս, ապա եղան մարտի ընտրությունները: