|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ընդդիմադիր «Կապույտ և սպիտակ» կուսակցության ղեկավար Բենի Գանցին հանձնարարել է կոալիցիոն կառավարություն կազմել. հայտնում է Ruptly լրատվական գործակալությունը:
Նույն առաքելությունն ավելի վաղ հանձնարարվել էր նաև գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուին, սակայն դա նրան չէր հաջողվել:
Նշվում է, որ Բենի Գանցը կոալիցիա կազմելու համար ունի 28 օր ժամանակ:
Իսրայելի նախագահ Ռիվլինը կոչ է արել ամեն գնով կառավարություն կազմել՝ ևս մեկ ընտրությունից խուսափելու համար, որի տեղի ունենալու դեպքում կլինի այս տարվա մեջ արդեն երրորդը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքներով Նեթանյահուի կուսակցությունը Կնեսետում ստացել էր 32 մանդատ, իսկ Գանցի կուսակցությունը՝ 31: