|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է մտնել Գազայի հատված, սակայն չի բացահայտել ծրագրվող գործողության ժամկետները, առանձնահատկություններն ու մասշտաբները:
«Մենք արդեն ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկիչների, և սա միայն սկիզբն է։ Միաժամանակ պատրաստվում ենք վերգետնյա մուտքին։ Ես չեմ մանրամասնի, թե երբ, ինչպես և ինչ մասշտաբներով, ինչպես նաև մի շարք նկատառումներ, որոնք մենք հաշվի ենք առնում, որոնց ճնշող մեծամասնությունն ընդհանրապես անհայտ է հանրությանը: Այդպես էլ պետք է լինի․.. հանուն մեր զինվորների կյանքը փրկելու», - հայտարարել է Նեթանյահուն ազգին ուղղված հեռուստաուղերձում։
Վարչապետը հավելել է, որ կառավարության և զինվորականների գլխավոր նպատակները շարունակում են մնալ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ամբողջական վերացումը և առանց բացառության բոլոր պատանդների փրկությունը: