|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերականգնված և ապառազմականացված Գազայի հատվածում արմատականների համար տեղ չպետք է լինի, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Ինձ թվում է պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան։ Այս ճակատամարտի վերջում ՀԱՄԱՍ-ը կվերանա, մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը ոչ միայն հանուն մեզ, այլ նաև հանուն քաղաքակրթության, պաղեստինցիների և իսրայելցիների։ Մենք ցանկանում ենք տեսնել Գազան ապառազմականացված, արմատական տարրերից մաքրված և վերակառուցված», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելը չի ձգտում ո՛չ գրավել, ո՛չ օկուպացնել Գազայի հատվածը, ո՛չ էլ կառավարել այն, սակայն որոշ ժամանակ անց Իսրայելին անհրաժեշտ կլինեն «հուսալի ուժեր», որոնք անհրաժեշտության դեպքում կմտնեն Գազա և կկանխեն ՀԱՄԱՍ-ի վերածնունդը։