Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եգիպտոսը և Ֆրանսիան պայմանագիր են կնքել Արաբական Հանրապետություն 30 ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման մասին: Այս մասին հայտնում է եգիպտական Al-Watan պորտալը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Ըստ լրատվամիջոցի՝ ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրած կործանիչները Եգիպտոս կհասցվեն առնվազն 10 տարի տրամադրվող վարկի պայմաններով:
Եգիպտոսը և Ֆրանսիան համաձայնագիր են կնքել Կահիրեի կողմից 2015 թվականին 24 Rafale կործանիչներ ձեռք բերելու մասին: Կործանիչի այս տեսակն առանձնանում է առաքելություններ կատարելու համար երկար տիրույթով, մանևրելու բարձր մակարդակով և էլեկտրոնային պատերազմի պայմաններում առաքելություններ կատարելու ունակությամբ:
Ավելի վաղ Disclose ֆրանսիական հրատարակությունը տեղեկացրել էր, որ, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի նախաձեռնությամբ, ապրիլի 26-ին Կահիրեի ու Փարիզի միջև տարբեր զենքերի գնման պայմանագիր է կնքվել: Գնված զենքի արժեքը, ըստ Disclose-ի, կազմում է 3,95 միլիարդ եվրո:
Հավելենք նաև, որ նույն կործանիչներից էր գնել նաև հակաթուրքական բլոկի մեկ այլ երկիր՝ Հունաստանը։