Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունաստանը, ի հակակշիռ Թուրքիայի, պաշտոնապես գործարք է կնքել Ֆրանսիայի հետ 18 Rafale կործանիչներ ձեռք բերելու մասին. հայտնում են հունական ԶԼՄ–ները։
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 15:30-ին, Աթենքում Հունաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է գործարք՝ ֆրանսիական արտադրության 18 ժամանակակից Rafale կործանիչներ ձեռք բերելու համար:
Այս ամսվա սկզբին հույն խորհրդարանականները հավանություն էին տվեցին 6 նոր և 12 օգտագործված Rafale կործանիչների գնմանը՝ մոտ 2,3 միլիարդ եվրո արժողությամբ: Մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին կայցելի Աթենք: Եվ երեկ արդեն կողմերը համաձայնագիր են ստորագրել:
Նշենք, որ Հունաստանը սկսել է համալրել իր սպառազինությունը՝ ոչ միայն օդային, այլև ցամաքային և ծովային. գլխավոր պատճառը հույն–թուրքական՝ օրըստօրե ահագնացող լարվածությունն է հունապատկան ջրերում՝ թուրքական ապօրինի գործողությունների պատճառով։