|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի հետ խիստ լարվածության մեջ գտնվող Հունաստանը Ֆրանսիայից պատվիրած 18 հատ Rafale կործանիչները կստանա հաջորդ տարի. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում հայտարարել է, որ ֆրանսիական կառավարության և պաշտպանական ընկերության հետ համաձայնագրերի կնքումը կավարտվի մոտակա օրերին։
Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները լարվել էին հունապատկան ջրերում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով՝ հասնելով անգամ ռազմական հնարավոր բախման։ Բացի այդ՝ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը Հունաստանին կանգնեցրել է երկինքը պաշտպանելու անհրաժեշտության դեմ։